Արմինֆո. Հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին Հայաստանը ներկայացված կլինի փոխարտգործնախարարի մակարդակով: Այդ մասին հաղորդեել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անի Բադալյանը։
"Հայաստանի Հանրապետության ԱԳՆ - ն դեռևս ս.թ. հոկտեմբերի 4-ին գրավոր տեղեկացրել է ԱՊՀ գործկոմին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը", - հաղորդել է նա հայկական լրատվամիջոցներին:
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հաղորդել էր, որ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը: "Հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերի բողջ համալիրի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի երկխոսությունը երբեք չի ընդհատվել։ Հուսով ենք, որ նման շփումները կշարունակվեն ։ Քննարկում ենք այս տարվա հոկտեմբերի 12 - ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում արտգործնախարարների մակարդակով նման քննարկումներ անցկացնելու հնարավորությունը", - նշել էր նա։
Նրա խոսքով ՝ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնություն։ "Եվ մենք հույս ունենք, որ հայկական կողմը նույնպես պատասխանատու կմոտենա այդ հարցին եւ կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին", - հավելել էր Գալուզինը: