Արմինֆո.ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերի հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդը դիմել է ԱՄՆ վարչակազմին ՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ:
"Չափազանց կարևոր է, որ մենք ավելին անենք Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին աջակցելու համար։ Ես կոչ եմ անում գործընկերներիս և վարչակազմին Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների շարունակական խախտումների համար ՝ նպատակային պատժամիջոցներ սահմանելով", - գրել Է սենատորը X-ում (նախկին Twitter-ում):
Նա նաև կարևորել է անվտանգության ոլորտում Ալիևի կառավարությանն ԱՄՆ-ի օգնության դադարեցումը: