Արմինֆո.ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի իրավիճակից տուժած բնակչությանն օգնություն տրամադրելու հարցում: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևյան կենտրոնակայանի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրա Վելուչին։
"ՄԱԿ-ը շատ ուշադիր հետևում է դեպի Հայաստան զանգվածային տեղաշարժերին, և մենք խիստ մտահոգված ենք տեղի ունեցածով։ Մենք պատրաստ ենք գնահատել մարդասիրական կարիքները եւ օգնություն տրամադրել տուժած մարդկանց: Մենք պատրաստ ենք աջակցել օգնության տրամադրման ջանքերին", - հայտարարել է Վելուչին՝ Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է "ՌԻԱ Նովոստի"-ն։
Դրա հետ մեկտեղ, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Շաբիա Մանտուն կոչ է արել բոլոր կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ստիպել քաղաքացիական բնակչությանը լքել իրենց տները, եւ ապահովել բնակիչների անվտանգությունը: Նա հայտարարել է, որ ՄԱԿ ՓԳՀ թիմերը ներգրավված են Հայաստանի հարավում և ուշադիր հետևում են իրավիճակին: Ընդ որում, վարչությունը Հայաստանի կառավարության հարցմամբ արդեն տրամադրել է որոշակի ոչ պարենային աջակցություն, այդ թվում ՝ ծալովի մահճակալներ և ներքնակներ։ "ՄԱԿ ՓԳՀ-ն պատրաստում է հետագա օգնություն և սերտորեն համագործակցում է տեղական իշխանությունների և գործընկերների հետ", - ասել է Մանտուն:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ