Արմինֆո.ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ադրբեջանական պատվիրակությունը կրկին ներողություն է խնդրել Ռուսաստանից սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ողբերգական մահվան համար, վստահեցնելով ռուսական կողմին, որ անցկացվում է հետաքննություն, որն արդեն արդյունք է տալիս, և բոլոր մեղավորները կկրեն արժանի պատիժը:
Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, շեշտը դնելով հումանիտար բաղադրիչի վրա, ինչպես նաև մի շարք հրատապ միջազգային խնդիրներ: