Արմինֆո. Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին Բորելը հաղորդել Է Twitter-ի իր միկրոբլոգում։
"Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ կարծիքների փոխանակման հնարավորություն է ստեղծվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ։ Մենք խոսել ենք ԵՄ-Թուրքիա հարաբերությունների հետագա քայլերի մասին այն զեկույցի նախաշեմին, որը ես կներկայացնեմ Եվրոպական խորհրդին կից ԵՄ Հանձնաժողովին: Մենք քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղում տիրող խիստ մտահոգիչ իրավիճակը", - հաղորդել է նա։
Ավելի ուշ Բորելը նաև գրել է, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ղարաբաղցի հայերի իրավունքների և անվտանգության լիակատար հարգանքի ապահովման համար: "Վեճերի լուծման համար ուժի կիրառումն անթույլատրելի է ։ Մենք նշում ենք հրադադարի մասին հայտարարությունները և ակնկալում ենք, որ ռազմական գործողությունների դադարեցումը կպահպանվի", - նշել է նա ։
Հավելենք նաև, որ նախօրեին Բորելը հանդես է եկել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ այդ հայտարարությունը պետք է արվեր ԵՄ անդամ բոլոր պետությունների անունց, սակայն վերջին պահին Հունգարիան վետո է դրել փաստաթղթի վրա, ինչի պատճառով Բորելը ստիպված էր այն տարածել միայն իր անունից։