Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցը լուծված է։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ՌԴ Պետխորհրդի նախագահության նիստին ընդառաջ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ապագա խաղաղության պայմանագրի համար նախադրյալներ կան։
"Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցը լուծված է, խաղաղության պայմանագրի ուղղությամբ էական առաջխաղացումն ապահովված է", - հայտարարել Է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով URA.RU թղթակցի հարցին: Կրեմլի մամուլի քարտուղարը հստակեցրել է, որ Բաքուն և Երևանը կարող են դուրս գալ խաղաղության պայմանագրի ստորագրվան եզրագիծ: Նա նաև հաղորդել է դեպի Արցախ միջանցքի ապաշրջափակման մասով որոշակիության բացակայության մասին։
Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ռուս խաղաղապահների գնդակահարությանը՝ Պեսկովը նշել է, որ հետաքննություն է ընթանում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների զոհվելու առնչությամբ: Նա նաև հայտարարել է, որ Կրեմլում ծանոթացել են տեղի ունեցածից հետո կադրային փոփոխությունների և ձերբակալությունների մասին տեղեկատվությանը: