Արմինֆո. Ադրբեջանին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Արցախի որոշ ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ, ինչպես նաև մի քանի բնակավայրեր։ Այդ մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Նա նաև հաղորդել է, որ Ադրբեջանը փակել է ճանապարհային հաղորդակցությունը Արցախի որոշ շրջանների միջև ՝ ստեղծելով լրացուցիչ լոկալ շրջափակումներ բոլոր շրջաններում: "Մարդիկ բախվում են զանգվածային սպանությունների աճող ռիսկի", - գրել է Բեգլարյանը։