Արմինֆո. Պաշտոնական Նիկոսիան Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ֆոնին հանդես է եկել հայտարարությամբ ։
Կիպրոսի ԱԳՆ-ը, մասնավորապես, հայտարարել է. "Կիպրոսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից շարունակվող լայնածավալ ռազմական ագրեսիան ընդդեմ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի։
Մենք ցավում ենք մարդկային զոհերի համար, որոնք առաջացել են այս բոլորովին չարդարացված էսկալացիայի հետևանքով ։ Ադրբեջանը պետք է անհապաղ գնա ապաէսկալացման։ Հրադադարը վճռորոշ նշանակություն ունի" ։