Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իրավունք չունեն զենք կիրառել՝ այնքան ժամանակ, քանի դեռ իրենց համար վտանգ չկա: Ըստ "Ինտերֆաքս"-ի՝ այդ մասին հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:
"Քանի դեռ խաղաղապահներին ոչինչ չի սպառնում, նրանք իրավունք չունեն զենք կիրառել", - ասել է Կարտապոլովը, պատասխանելով "Ինտերֆաքս" - ի այն հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերն ունեն մարտական գործողություններին միջամտելու մանդատ:
Նշվում է, որ Երևանը ՄԱԿ ԱԽ երկրներին և Ռուսաստանի խաղաղապահներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ: