Արմինֆո.Արամ Նիկոյանը նշանակվել է Հայաստանի պրոբացիայի ծառայության պետ: Համապատասխան որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, սեպտեմբերի 18-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ծառայության նախկին ղեկավար Գևորգ Սիմոնյանը, ով այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի նոյեմբերին, սեպտեմբերի 13-ին ազատվել էր աշխատանքից:
Նշենք, որ Նիկոյանը նախկինում զբաղեցնում էր Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ 2022 թվականի սեպտեմբերից հաամանման պաշտոնի էր նշանակվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում: