Արմինֆո.Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հրաժեշտ տալ հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցին, ֆեդերացիայի ղեկավարությունը գերմանացի մարզչին հայտնել է իր որոշման մասին, հաղորդում է Hurriyet-ը:
Կունցը Թուրքիայի հավաքականը գլխավորել է 2021 թվականի սեպտեմբերից։ Եվրոպայի առաջնության ընտրափուլում Հայաստանի հավաքականի հետ Թուրքիայի հավաքականի խաղերից (1:1) և Ճապոնիայի հավաքականի հետ ընկերական խաղից (2:4) հետո սոցիալական ցանցերում և ֆուտբոլային փորձագիտական հանրությունում ակտիվացել են Կունցի հրաժարականի կոչերը: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել բաժանվել ազգային հավաքականի տեխնիկական տնօրեն Շտեֆան Կունցից: Ֆեդերացիայի ղեկավարությունը զանգահարել է գերմանացի մարզչին և հայտնել ընդունված որոշման մասին", - գրում է պարբերականը։
Թուրքիայի հավաքականը 5 խաղից հետո Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրափուլի Դ խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը (10 միավոր): Նույնքան միավոր ունի Խորվաթիայի հավաքական, սակայն՝ 4 հանդիպումից հետո։ Հայաստանի հավաքականը, ինչպես և Ուելսի հավաքականը, հինգ խաղից հետո վաստակել է 7 միավոր: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Լատվիայի հավաքականը, որը 5 խաղից հետո ունի 0 միավոր