Արմինֆո. Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները։ Այդ մասին սեպտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նա ընդգծել է, որ ավելի վաղ Երևանը Բաքվին ներկայացրել էր նախագծի վերաբերյալ իր առաջարկների հինգերորդ խմբագրությունը, և բառացիորեն նախօրեին նոր նախաձեռնություններ է ստացել Ադրբեջանի կողմից: Նախարարը նշել է, որ փաստաթղթի շուրջ գործընթացն ու քննարկումները շարունակվում են ՝ չնայած ս. թ. հունիսից հետո ուղիղ բանակցությունների բացակայությանը։
Միրզոյանն ընդգծել է, որ առավել զգայուն հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները դեռևս հեռու են միմյանցից։
Պատասխանելով նոր հանդիպման հնարավորության մասին հարցին, որը նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնում կամ Գրանադայում, ինչի մասին խոսել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Միրզոյանը նշել է, որ նախնական պայմանավորվածություններ, իսկապես, կան: "Այս պահին կարող եմ ասել, որ հանդիպման մասին կոնկրետ պայմանավորվածություն չկա, կան միայն նախնական համաձայնեցումներ և քննարկումներ", - ասել է նախարարը: