Արմինֆո. Թեհրանը ողջունում է Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունները եւ չի ընդունում տարածաշրջանում աշխարհաքաղաքական որեւէ փոփոխություն: Ըստ IRNA-ի՝ այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Իրանի նախարարը հավելել է, որ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում առկա տարանցիկ երթուղիների փոփոխություն: Աբդոլլահիանի խոսքով ՝ տարածաշրջանում լարվածության և հակամարտությունների դարաշրջանը մոոտեցել է ավարտին, և այժմ եկել է համագործակցության ժամանակը:
Նա նաեւ նշել է, որ ինքն ու իր թուրք գործընկերը պայմանավորվել են Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցության ձեւաչափի շուրջ, որն առաջարկել է Թուրքիայի ԱԳ նախարարը, որպեսզի օգնեն խաղաղության եւ կայունության ապահովմանը կովկասյան տարածաշրջանում: