


Արմինֆո. Հայաստանին և Ադրբեջանին հետագա բռնություններից խուսափելու կոչով դիմել է Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:
Նրա խոսքով ՝ ԵՄ-ը ցավում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային շրջաններում վերջին զինված բախումների համար, որոնց հետևանքով մի քանի զինծառայողներ զոհվել և վիրավորվել են: "ԵՄ-ը բոլոր կողմերին կոչ է անում խուսափել հետագա բռնություններից եւ վերադառնալ երկխոսության", - հայտարարել է Ստանոն՝ X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի զինված ուժերը զանգվածային գրոհ են ձեռնարկել Հայաստանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների վրա՝ ԱԹՍ-ների, ականանետերի և հրաձգային զինատեսակների կիրառմամբ: Հարձակումը հետ մղելիս զոհվել է երեք հայ զինվոր, երկուսը վիրավորվել են։



