Արմինֆո. Ֆրանսիայի պատվիրակությունը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորությամբ ժամանել Է Սյունիք, որտեղ նրանց դիմավորել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Նշենք, որ Իդալգոյի գլխավորած պատվիրակությունը մարդասիրական օգնություն է բերել պաշարված Արցախի համար։
"Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ Գորիսում հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ", - ասված է Սյունիքի համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ ԶԼՄ-ների՝ Կոռնիձորում, որտեղ արդեն գտնվում է Արցախի բնակիչների համար նախատեսված ողջ մարդասիրական բեռը, նախատեսվում է նաև հումանիտար շտաբ բացել:
Ավելի վաղ Փարիզի քաղաքապետն իր թվիթերյան էջում գրել էր. "Հայաստանում ԵՄ Փարիզի և այլ համայնքների ընտրված պաշտոնյաների հետ: Իինն ամիս 120 000 արցախահայությունը, այդ թվում ՝ 30 000 երեխա, մեկուսացված են, սովի մատնված, զրկված ամեն ինչից։ Բախվելով այս հումանիտար աղետին՝ մենք նրանց տրամադրում ենք արտակարգ օգնություն։ Ժամանակը սպառվում է": Այս գրառմանը կից նա զետեղել է պատվիրակության անդամների հետ լուսանկար, որոնք իր հետ Ֆրանսիայից 10 բեռնատար մարդասիրական օգնություն են բերել Ադրբեջանի կողմից պաշարված Արցախի համար ։