Արմինֆո. Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Վերջինս մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում: Այդ մասին ասվում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հաղորդագրությունում:
Արցախի քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել է՝ հայտնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Միջադեպը տեղի է ունեցել Աղավնո գյուղի մոտակայքում։ Հայկական կողմի տվյալներով ՝ անսթափ վիճակում նա մոլորվել է։
Նշենք, որ մինչ այդ Լաչինի միջանցքի անցակետից առևանգվել էր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը, ում ԿԽՄԿ մեքենայով Արցախից տեղափոխում էին Հայաստանի բժշկական կենտրոններից մեկը: