Արմինֆո. Թեև մարդասիրական ավտոշարասյան ուղարկումը Լեռնային Ղարաբաղ համաձայնեցված չէր ադրբեջանական իշխանությունների հետ, ռուսական խաղաղապահ զորակազմն ակտիվորեն միացել է հանգուցալուծումների որոնմանը և մշտական կապ է հաստատել երկու կողմերի հետ։
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով News.ru-ի լրագրողի սադրիչ հարցին, թե ինչպես Ռուսական կողմը կարող է օգնել Երևանի և Բաքվի միջև "նոր սկանդալում"՝ Երևանի կողմից ղարաբաղյան հայերի համար հումանիտար ավտոշարասյուն ուղարկելու առնչությամբ՝ առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցման, ընդ որում, հրավիրել են ԵՄ դիտորդներին, իսկ ռուս խաղաղապահների հասցեին, ընդհակառակը, մեղադրանքներ են հնչում։
Անտեսելով ԵՄ դիտորդների մասին թեզը՝ Զախարովան նշել է. "Այս ֆոնին, ընդհանրապես, ռուս խաղաղապահների հասցեին ցանկացած մեղադրանք մենք համարում ենք անարդյունավետ, որոնք չեն արտացոլում մեր խաղաղապահների իրական ներդրումը գետնի վրա իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերում": Ուստի, շփումները հաստատված են, և ես կարծում եմ, որ դրանք արդյունք կտան":
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Հայաստանը մարդասիրական ավտոշարասյուն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ (361 տոննա. ալյուր, մակարոն, շաքարավազ, բուսական յուղ, կաթի փոշի, աղ, մանկական սնունդ և դեղորայք՝ 19 բեռնատարներով), որը դեռևս կանգնած է Կոռնիձորի մերձակա սահմանային գոտում: