Արմինֆո.Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման միայն կայուն բանաձև է փնտրում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
"Մենք վստահ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ողջախոհ քաղաքական գործիչները պատասխանատվությամբ են մոտենում այն դիրքորոշմանը, որն առաջ է տանում ՌԴ-ն",
- նշել է Ռյաբկովը, վստահություն հայտնելով, որ Մոսկվայի ջանքերն արդյունք կտան, և կարգավորումը ձեռք կբերվի: Ռուսաստանցի պաշտոնյան չէր ցանկանա, որ ինչ-որ մեկը Մոսկվայի առաջարկներում Արևմուտքի հետ աշխարհաքաղաքական մրցակցության տարր տեսներ։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նա պատրաստակամություն է հայտնել օգնել կողմերին գտնելու այն կետը, որտեղ շահերը կհամընկնեն, և որտեղ արդյունքը դրսեւոորվի պարտավորեցնող բնույթի պայմանավորվածության տեսքով:
"Ռուսաստանը կշարունակի անել հնարավոր ամեն ինչ՝ ցանկացած ճգնաժամի հումանիտար հետևանքները նվազագույնի հասցնելու համար", - նշել է ռուս դիվանագետը, հավելելով, որ հնարավորություններն անսահման չեն:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ