Արմինֆո.Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի պահանջներն օրեցօր ավելանում են։ Ինչպես ասում են ՝ ախորժակն ուտելիս է բացվում։
Ինչպես այսօր հայտնի է դարձել ադրբեջանական լրատվամիջոցներից, Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես դիմել է Հայաստանին ՝ ՀՀ Արարատի մարզի Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով: Համապատասխան նամակ է ուղարկել Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը՝ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին:
Նամակում ադրբեջանական կողմը հավաստիացնում է, որ մետաղագործական գործարանների աշխատանքը ճանաչվում է որպես գործունեության տեսակ, "որը կարող է զգալի բացասական անդրսահմանային ազդեցություն առաջացնել": Ավելին, պարզվել է, որ Հայաստանը նաև պարտավոր էր Ադրբեջանին տեղեկացնել այդ գործարանի կառուցման մասին՝ նախապես։ Նամակում նաեւ ասվում է, որ "Ադրբեջանը սկզբնական փուլում Հայաստանից պահանջում է տեղեկատվության փոխանակում եւ քննարկումներ անցկացնել նախագծի բացասական անդրսահմանային ազդեցության վերաբերյալ եւ Հայաստանի կողմից գործարանի շինարարության անհապաղ դադարեցում ՝ մինչեւ նախագծի անդրսահմանային ազդեցության հետ կապված հարցերի լիարժեք հստակեցում եւ համարժեք քննարկում", - հաղորդում է ադրբեջանական կողմը:
Համապատասխան դիմում է ուղարկվել նաև Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, նշված է Ադրբեջանի նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ գործարանը Երասխում կառուցվում է ամերիկյան ներդրումներով։ Ադրբեջանն արդեն բազմիցս գնդակոծել է կառուցվող գործարանը ։ Թշնամու գործողությունների հետևանքով տուժել են Հնդկաստանի երկու քաղաքացիներ, որոնք մասնակցում են դրա շինարարությանը։