


Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հարավային Կովկասում ներքին անվտանգության կցորդ պարոն Օլիվիե Լըֆեվրը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ, ՀՀ ներքին գործերի նախարարին՝ ներկայությամբ բարեփոխումների գծով փոխնախարարի, փոխոստիկանապետի և միջազգային համագործակցության տնօրենի, 2023 թ. հուլիսի 13-ին Երևանում պաշտոնապես հանձնել են 4 քաղաքացիական անօդաչու թռչող սարք՝ նախատեսված կազմակերպված հանցավորության դեմ պայքրում Հայաստանի ներքին գործերի նախարարության մասնագիտացված ծառայությունների հետախուզական և հսկողության կարողությունների հզորացմանն աջակցելու համար։ Այդ մասին հաղորդել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունը:
«Սարքավորումների դոտացիան, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի (DG NEAR) և Եվրոպական ոստիկանական գործակալության (EUROPOL) կողմից, Արևելյան գործընկերության տարածաշրջանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եվրոպական ծրագրի շրջանակում (համախբելով Սևծովյան 6 երկրները), ներգրվում է մասնավորապես Հանցավորության սպառնալիքների դեմ եվրոպական բազմամասնագիտական հարթակի (EMPACT) կողմից իրականացվող համագործակցության գործողությունների և դրա առաջնահերթություն հանդիսացող Organised Property Crime (OPC) շրջանակում, որը ղեկավարվում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կողմից՝ աջակցությամբ ազգային ոստիկանության և Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի», - ասվում է հաղորդագրությունում:



