Arminfo.info


 Երեքշաբթի, 18 Հուլիսի 2023 00:50

Արցախի նախագահը ողջ աշխարհասփյուռ հայությանը կոչ է արել պայքարել Արցախում էթնիկ զտումներ թույլ չտալու համար

Արցախի նախագահը ողջ աշխարհասփյուռ հայությանը կոչ է արել պայքարել Արցախում էթնիկ զտումներ թույլ չտալու համար

Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ժողովրդին եւ ողջ հայությանը հղած իր այսօրվա ուղերձում ծայրահեղ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի կոշտ շրջափակման հետեւանքների առնչությամբ:

 

«Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն յոթ ամսից ավելի է, ինչ Արցախի ժողովուրդը մաքառում է մարդկության դեմ ադրբեջանական նոր հանցագործության՝ շրջափակման դեմ: Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների տեղաշարժի խոչընդոտները, վերջին մեկ ամսում նույնիսկ հումանիտար բեռների մատակարարման ամբողջական արգելքը, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանումը, պարբերական ռազմական ագրեսիաներն ու սադրանքները, հոգեբանական ահաբեկչությունը նպատակ ունեն ճնշելու և կոտրելու Արցախի ժողովրդի ազատ կամքն ու ինքնորոշման իրավունքը, բռնի կերպով հպատակեցնելու նրան և, վերջիվերջո, հանգեցնելու էթնիկ զտման:

Արցախի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումները, որոնցից կուզեի առանձնացնել հետևյալները՝

 

1.Մենք պայքարում ենք մեր սեփական հայրենիքում մեր արժանապատիվ կյանքի և ինքնորոշման անօտարելի իրավունքի իրացման, ճանաչման ու պաշտպանության համար, իսկ այդ իրավունքը բնական է և ենթակա չէ սակարկման ու զիջման:

 

2.Ադրբեջանում տիրող՝ հայ ժողովրդի դեմ էթնիկ ատելության ու խտրականության համակարգային քաղաքականության պայմաններում հատկապես Արցախի հայերը կանգնած են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի առջև, որի հստակ ապացույցներից են 2020թ. պատերազմով և ընթացիկ շրջափակմամբ դրսևորված մարդկության դեմ հանցագործությունները: Այդպիսի պայմաններում մեր արտաքին ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը անփոխարինելի միջոց է ոչ միայն սեփական ճակատագիրը տնօրինելու, այլև՝ մի ողջ բնիկ ժողովրդի ֆիզիկական գոյությունը երաշխավորելու համար:

 

3.Անընդունելի համարելով 2020թ. պատերազմը, դրա վարման հանցավոր մեթոդները և հետևանքները՝ միևնույն ժամանակ մենք ստիպված հաշվի ենք նստել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ձևավորած նոր իրողության հետ՝ հույս ունենալով, որ գոնե դա տևական ժամանակ կապահովի որոշակի կայուն միջավայր մեր ժողովրդի՝ սեփական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ գոյության համար: Այնուամենայնիվ, մենք այս ընթացքում ունեցանք մի շարք ռազմական ագրեսիաներ Ադրբեջանի կողմից, իսկ պատերազմի ավարտից երկու տարի անց՝ արդեն շրջափակում, այնուհետև՝ լրիվ պաշարում՝ ոտնահարելով ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, այլև՝ Եռակողմ հայտարարության բազմաթիվ դրույթներ՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի, ՌԴ խաղաղապահ զորակազմի երաշխիքների և այլ առումներով:

 

4.Մենք միաժամանակ միշտ բաց ենք եղել ադրբեջանական կողմի հետ քննարկելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր բաղադրիչները և կողմերի մտահոգությունները, մշտապես դրսևորել ենք մեզ որպես կառուցողական կողմ՝ գիտակցելով մեր խոցելի վիճակը, բայցև ձգտելով պահպանել մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել իրական երկխոսություն ունենալ մեզ հետ՝ միջազգային անպատժելիությունից խրախուսված ընտրելով ահագնացող բռնաճնշումների ու հպատակեցման ճանապարհը:

 

Շրջափակման ողջ ընթացքում մենք հույս ենք ունեցել, որ միջազգային հանրության տարբեր դերակատարներ կվերացնեն շրջափակումը, կկանխեն դրա հետագա խորացումը: Սակայն մենք լսել ենք միայն բարի խոսքեր, բայց ո՛չ Եռակողմ հայտարարության, ո՛չ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների, ո՛չ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների, ո՛չ էլ միջազգային կազմակերպությունների, առանձին պետությունների և այլ դերակատարների կոչերի գործնական կատարում այդպես էլ չտեսանք: Որոշումից որոշում, կոչից կոչ Արցախի ժողովրդի վիճակը գնալով բարդացել է, իսկ Ադրբեջանը դարձել է ավելի ու ավելի սանձարձակ, ինչը նշանավորում է միջազգային իրավակարգի հոգեվարքը:

 

Դեկտեմբերից հունիս տևած հյուծող շրջափակումից և վերջին մեկ ամսվա լրիվ պաշարումից հետո այժմ Արցախում ունենք սննդի, վառելիքի, դեղորայքի, հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների մեծ սղություն, գյուղատնտեսական աշխատանքների գրեթե ամբողջությամբ կասեցում, հանրային տրանսպորտի գործունեության ծավալների խստիվ կրճատում, ջրի ու կապի ենթակառուցվածքների շարունակական խափանումներ, հիվանդանոցների, հացի արտադրամասերի ու այլ կենսական օբյեկտների աշխատանքի խափանումներ՝ էլեկտրամատակարարման այլընտրանքային լուծումների բացակայության պատճառով, երեխաների, հղիների ու այլ խոցելի խմբերի թերսնուցում, հարյուրավոր բաժանված ընտանիքներ և այլն, և այլն: Մի քանի օրվա մեջ այս վիճակը շատ ավելի սուր է դառնալու՝ իր բոլոր անդառնալի հետևանքներով հանդերձ:

 

Այս ողջ ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել թե՛ միջազգային հարթակներում և թե՛ տեղում՝ ապահովելու համար պատշաճ դիմադրություն ադրբեջանական ոտնձգություններին: Դրանց հիմնական մասը տեսանելի չէ՝ հաշվի առնելով տարբեր զգայուն հանգամանքներ, և նաև այդ ջանքերի շնորհիվ ենք կարողացել այսքան ժամանակ դիմակայել շրջափակման ծանր մարտահրավերներին:

 

Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վերահաս հումանիտար ու անվտանգային աղետը՝ ես որոշել եմ դիմել ծայրահեղ միջոցի, այն է՝ հենց այս պահից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միանալ բազմաթիվ քաղաքացիների կողմից մեկնարկած նստացույցին: Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային գործնական ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը կատարել իր ստանձնած պարտավորությունները, մղելու հայ ժողովրդին և մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների:

 

Այս նստացույցով մենք ակնկալում ենք, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրամիությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու այլ լիազոր մարմիններ, ինչպես նաև բոլոր մնացած առնչվող դերակատարները զերծ կմնան առաջին հերթին Ադրբեջանի հետագա ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց ու անտեսելուց, իսկ այնուհետև՝ կկատարեն իրենց պարտավորությունները Եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների և միջազգային այլ ակտերի ու պայմանավորվածությունների պատշաճ կատարման ուղղությամբ:

 

Իսկ ահա Մայր Հայրենիքում ու Սփյուռքում բնակվող հայ ժողովրդի բոլոր հատվածներից ակնկալում ու խնդրում ենք, որ բոլոր հնարավոր գործողությունների դիմեն որոշում կայացնողների ուշադրությունը հրավիրելու և Արցախին աջակցող գործնական քայլեր կատարելու ուղղությամբ: Այդ համատեքստում ողջունելի է վերջին օրերին մեկնարկած համաժողովրդական շարժումը, այն բոլոր արցախցիների սրտերից ու հոգիներից բխած շարժում է, որի պատշաճ շարունակությանն ու զարգացմանն ենք սպասում ողջ հայ ժողովրդի շրջանում: Վստահ եմ, որ տարբեր երկրներում նստացույցների և բողոքի ու իրազեկման այլ զանգվածային արշավների միջոցով հնարավոր է շոշափելի արդյունք ապահովել այս պայքարում: Միջազգային հանրությունը պետք է զգա հայ ժողովրդի վճռական կամքն ու սատարումն Արցախին, քանի որ Արցախի հայկական ու արժանապատիվ ապագայի բանալին հենց հայ ժողովրդի ձեռքերում է:

 

Մեկնարկած նստացույցին միանալն իմ սահմանադրական, քաղաքացիական ու ազգային պարտավորությունների կատարմանն ուղղված ծայրահեղ քայլ է, այս իրավիճակում ես ավելի արդյունավետ այլ տարբերակ չեմ գտել: Այն որևէ կերպ էականորեն չի ազդելու պետական կառավարման համակարգի գործունեության վրա, և բոլոր մարմիններն ու պաշտոնյաները շարունակելու են իմ գլխավորությամբ կատարել իրենց ծառայողական պարտականությունները:

 

Այս օրերի ընթացքում ես հնարավորություն կունենամ Վերածննդի հրապարակում շփվել համաժողովրդական շարժման, հասարակության և քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարների ու խմբերի հետ, միասին քննարկել մեր անելիքները և միասին էլ համապատասխան որոշումներ կայացնել և իրականացնել դրանք: Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն ու բնականոն հուն, ապա դրանից հետո մենք դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների և՛ Արցախում, և՛ դրանից դուրս:

Աստված պահապան Արցախին և ուժ ու կորով մեր ժողովրդին», - ասվում է Արցախի նախագահի ուղերձում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Այսօր Հայաստանում փաստացի փակվեց հերթական լրատվամիջոցը՝ «Armat-Media»-ն։Այսօր Հայաստանում փաստացի փակվեց հերթական լրատվամիջոցը՝ «Armat-Media»-ն։
Հայաստանում խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ լռության օր էՀայաստանում խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ լռության օր է
Արցախի ԱԺ նախագահ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Հայաստանի պետականության, ազգային անվտանգության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համարԱրցախի ԱԺ նախագահ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Հայաստանի պետականության, ազգային անվտանգության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար
Երեւանում մեկնարկել է Երեւանում մեկնարկել է "Քաղաքացիական պայմանագրի" վերջին  նախընտրական հանրահավաքը
Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել  ԱԱԾ հանգուցյալ նախկին տնօրենի նկատմամբՀայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել  ԱԱԾ հանգուցյալ նախկին տնօրենի նկատմամբ
"Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար․  "Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման"
"Ուժեղ Հայաստան"-ը ներկայացրել է Աղքատության հաղթահարման հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունը
Ամենայն հայոց կաթողիկոսը Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների խախտումըԱմենայն հայոց կաթողիկոսը Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների խախտումը
Հայաստանի ՆԳՆ Հայաստանի ՆԳՆ "թեժ գծերը" շուրջօրյա կգործեն ընտրական գործընթացների շրջանում
«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ-ին խնդրում է չեղարկել «Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ-ին խնդրում է չեղարկել "Ուժեղ Հայաստան" դաշինքի գրանցումը խորհրդարանական ընտրություններում
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներինՀունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին
Երեւանում տեղի կունենա ֆրանսահայ պատմաբանի «Ավարտելով ցեղասպանությունը. Մուստաֆա Քեմալը և ողջ մնացած հայերի ու հույների ոչնչացումը» գրքի շնորհանդեսըԵրեւանում տեղի կունենա ֆրանսահայ պատմաբանի «Ավարտելով ցեղասպանությունը. Մուստաֆա Քեմալը և ողջ մնացած հայերի ու հույների ոչնչացումը» գրքի շնորհանդեսը
Գյումրիի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվելԳյումրիի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել
Խմբակցության ղեկավար․ Առաջիկա ընտրությունները շատ կարեւոր են մեր երկրի համարԽմբակցության ղեկավար․ Առաջիկա ընտրությունները շատ կարեւոր են մեր երկրի համար
Ռուսաստանում ակնկալում են Ռուսաստանում ակնկալում են "3+3" հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում կամ Երևանում
Բացահայտվել է 27-ամյա վաղեմության սպանությունըԲացահայտվել է 27-ամյա վաղեմության սպանությունը
Ուժայինները խուզարկություններ են իրականացնում Armat Media-ի խմբագրությունումՈւժայինները խուզարկություններ են իրականացնում Armat Media-ի խմբագրությունում
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ռոբերտ Քոչարյան. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով, որոնցով երաշխավորված կլինի խաղաղությունըՌոբերտ Քոչարյան. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով, որոնցով երաշխավորված կլինի խաղաղությունը
Քաղաքագետ․ Գոյություն ունի երկու պետություն, որոնք շահագրգռված են Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբՔաղաքագետ․ Գոյություն ունի երկու պետություն, որոնք շահագրգռված են Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբ
Ապօրինի քարոզչությունը դարձել է ամենատարածված խախտումը նախընտրական արշավի ընթացքում. «Արդար քվե»Ապօրինի քարոզչությունը դարձել է ամենատարածված խախտումը նախընտրական արշավի ընթացքում. «Արդար քվե»
«Ուժեղ Հայաստան». Սամվել Կարապետյանի ծրագրերը թույլ կտան վերջ դնել ծայրահեղ աղքատությանը երկրում«Ուժեղ Հայաստան». Սամվել Կարապետյանի ծրագրերը թույլ կտան վերջ դնել ծայրահեղ աղքատությանը երկրում
Հարցում. Հայաստանում հարցվածների միայն մոտ մեկ երրորդն իր ձայնը կտա Փաշինյանի կուսակցությանը խորհրդարանական ընտրություններումՀարցում. Հայաստանում հարցվածների միայն մոտ մեկ երրորդն իր ձայնը կտա Փաշինյանի կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում
Ձերբակալվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարարըՁերբակալվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարարը
Էդմոն Մարուքյան. 1,7 միլիոն մարդ պետք է գնա ընտրատեղամասեր, այդ դեպքում այս իշխանությունը կջախջախվիԷդմոն Մարուքյան. 1,7 միլիոն մարդ պետք է գնա ընտրատեղամասեր, այդ դեպքում այս իշխանությունը կջախջախվի
Հայաստանում հարցվածների շուրջ 50%-ը պատրաստ է փողոց դուրս գալ, եթե խորհրդարանական ընտրությունները կեղծվենՀայաստանում հարցվածների շուրջ 50%-ը պատրաստ է փողոց դուրս գալ, եթե խորհրդարանական ընտրությունները կեղծվեն
Սամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնիՍամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնի
«One shot» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում հունիսի 8-ից 15-ը«One shot» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում հունիսի 8-ից 15-ը
«Ուժեղ Հայաստան». Անապահով ընտանիքներին էլեկտրաէներգիայի և ջրի սուբսիդիաներ կտրամադրվեն«Ուժեղ Հայաստան». Անապահով ընտանիքներին էլեկտրաէներգիայի և ջրի սուբսիդիաներ կտրամադրվեն
Հայաստանի դատախազությունը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Արարատցեմենտ»-ի օտարման վերաբերյալ կառավարության որոշումըՀայաստանի դատախազությունը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Արարատցեմենտ»-ի օտարման վերաբերյալ կառավարության որոշումը
Կարապետյանը՝ Փաշինյանին. «Եթե ՀԱՊԿ-ը չի աշխատում, դուրս եկե՛ք այդ կառույցից»Կարապետյանը՝ Փաշինյանին. «Եթե ՀԱՊԿ-ը չի աշխատում, դուրս եկե՛ք այդ կառույցից»
Փորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասերՓորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասեր
Օվերչուկը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել, թե «ինչ մուրաբա է եփելու»Օվերչուկը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել, թե «ինչ մուրաբա է եփելու»
Հայաստանի օմբուդսմենը ԵՄ երկրների դեսպանների ուշադրությունն է հրավիրել ընտրական գործընթացների շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու խնդրինՀայաստանի օմբուդսմենը ԵՄ երկրների դեսպանների ուշադրությունն է հրավիրել ընտրական գործընթացների շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու խնդրին
Ռոբերտ Քոչարյան. Վենդետան այն ուղին չէ, որով կարելի է երկիրը դուրս բերել ճգնաժամիցՌոբերտ Քոչարյան. Վենդետան այն ուղին չէ, որով կարելի է երկիրը դուրս բերել ճգնաժամից
ՔԿ. որոշում է կայացվել ձերբակալել կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին և ֆինանսների նախկին նախարար Գագիկ ԽաչատրյանինՔԿ. որոշում է կայացվել ձերբակալել կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին
Ռուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուցՌուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուց
Գեներալ Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել. փաստաբանԳեներալ Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել. փաստաբան
«Միասնության թևեր»-ի առաջնորդը չի բացառել համագործակցությունը Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և Քոչարյանի «Հայաստան» դաշինքների հետ խորհրդարան անցնելու դեպքում«Միասնության թևեր»-ի առաջնորդը չի բացառել համագործակցությունը Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և Քոչարյանի «Հայաստան» դաշինքների հետ խորհրդարան անցնելու դեպքում
Լավրով. Հայաստանն անցնում է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձությունըԼավրով. Հայաստանն անցնում է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձությունը
Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBankՀաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը զարգացրել են շատ լավ և ջերմ հարաբերություններՊուտինը նշել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը զարգացրել են շատ լավ և ջերմ հարաբերություններ
Պուտին. Ռուսաստանը բնականոն հարաբերություններ կպահպանի Հայաստանի հետ՝ անկախ նրանից, թե երկիրն ինչ որոշում կկայացնի իր ապագա ուղու վերաբերյալՊուտին. Ռուսաստանը բնականոն հարաբերություններ կպահպանի Հայաստանի հետ՝ անկախ նրանից, թե երկիրն ինչ որոշում կկայացնի իր ապագա ուղու վերաբերյալ
Գագիկ Ծառուկյան․ Հայ ժողովուրդը փոփոխություններ է ուզումԳագիկ Ծառուկյան․ Հայ ժողովուրդը փոփոխություններ է ուզում
Ռոբերտ Քոչարյան․ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի քարոզարշավը լցվի թույնով, ստով և կեղծիքներովՌոբերտ Քոչարյան․ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի քարոզարշավը լցվի թույնով, ստով և կեղծիքներով
ՀԱԿ․ գիտակցելով առաջիկա ընտրություններում անխուսափելի պարտությունը՝ իշխանությունները փորձում են ուժով և բռնությամբ կանխորոշել ընտրությունների ելքըՀԱԿ․ գիտակցելով առաջիկա ընտրություններում անխուսափելի պարտությունը՝ իշխանությունները փորձում են ուժով և բռնությամբ կանխորոշել ընտրությունների ելքը
«Հայաստանն ընտրում է» հեռուստատեսային բանավեճերի երրորդ և եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ)«Հայաստանն ընտրում է» հեռուստատեսային բանավեճերի երրորդ և եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ)
Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը տնային կալանքի տակ էԱրքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը տնային կալանքի տակ է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամին օժանդակելու համար 37 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամին օժանդակելու համար 37 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»
Եվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատարԵվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատար
Ուրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնությունՈւրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն
ԿԸՀ-ը հերթական անգամ հիշեցնում է, որ ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումըԿԸՀ-ը հերթական անգամ հիշեցնում է, որ ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը
Սուրեն Պապիկյանը չի բացառել, որ ընտրություններին մասնակցելու համար Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիներին կարող են ուսումնական զինվորական հավաքների ծանուցագրեր հանձնվելՍուրեն Պապիկյանը չի բացառել, որ ընտրություններին մասնակցելու համար Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիներին կարող են ուսումնական զինվորական հավաքների ծանուցագրեր հանձնվել
ԿԸՀ  նախագահը ՖՄԿ դիտորդական առաքելության պատվիրակությանը ներկայացրել է ընտրական համակարգի նախապատրաստական աշխատանքներըԿԸՀ  նախագահը ՖՄԿ դիտորդական առաքելության պատվիրակությանը ներկայացրել է ընտրական համակարգի նախապատրաստական աշխատանքները
ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խումբը ձեռնամուխ է եղել խորհրդարանական ընտրությունների կարճաժամկետ դիտարկմանըԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խումբը ձեռնամուխ է եղել խորհրդարանական ընտրությունների կարճաժամկետ դիտարկմանը
Քոչարյան․ Փաշինյանը Հայաստանի երեք դատական ատյաններում մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբՔոչարյան․ Փաշինյանը Հայաստանի երեք դատական ատյաններում մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ
Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի կուսակցությունների ընտրացուցակների առաջին համարների՝ այսօր Հանրային հեռուստատեսության կազմակերպած բանավեճին․  ՏոնոյանԳագիկ Ծառուկյանը չի մասնակցի կուսակցությունների ընտրացուցակների առաջին համարների՝ այսօր Հանրային հեռուստատեսության կազմակերպած բանավեճին․  Տոնոյան
Քոչարյան․ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը նրան թույլ էր տալիս շուկայական արժեքից ցածր սպառազինություն ստանալ, եւ այդ հնարավորությունը կորցնելը խելամիտ չէՔոչարյան․ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը նրան թույլ էր տալիս շուկայական արժեքից ցածր սպառազինություն ստանալ, եւ այդ հնարավորությունը կորցնելը խելամիտ չէ
Փաստաբան․ Հայաստանի իշխանությունները գնում են խորհրդարանական ընտրությունները կեղծելու ճանապարհովՓաստաբան․ Հայաստանի իշխանությունները գնում են խորհրդարանական ընտրությունները կեղծելու ճանապարհով
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Սամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնիՍամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնի
Փորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասերՓորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասեր
Ռուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուցՌուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուց
Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»
Եվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատարԵվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատար
Ուրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնությունՈւրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Շատ դժվար է լինել ԵՄ անդամ և միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ինՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Շատ դժվար է լինել ԵՄ անդամ և միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին
Զախարովան Հայաստանին համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետԶախարովան Հայաստանին համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետ
ԵՄ-ն աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական սահմանափակումների պայմաններում. ԶԼՄ-ներԵՄ-ն աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական սահմանափակումների պայմաններում. ԶԼՄ-ներ
Մենք պարտավոր ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի արցախահայության նկատմամբ արդարությունը հաղթանակիՄենք պարտավոր ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի արցախահայության նկատմամբ արդարությունը հաղթանակի
Ընդդիմադիրը հաղորդել է, թե Վայոց ձորի որ նորակառույց դպրոցներն են հանձնվելու ադրբեջանցիներինԸնդդիմադիրը հաղորդել է, թե Վայոց ձորի որ նորակառույց դպրոցներն են հանձնվելու ադրբեջանցիներին
Փորձագետ․ Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Իրանի շրջապատման ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական խաղինՓորձագետ․ Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Իրանի շրջապատման ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական խաղին
Breavis ընկերությունը “Եվրոնյուզ»-ին մերկացրել է Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածելու մեջBreavis ընկերությունը “Եվրոնյուզ»-ին մերկացրել է Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ
Քոչարյան․ ԵՄ և ԵԱՏՄ միջև ընտրությունը՝ դա ընտրություն է անիրականանալի երազանքի և որոշակիության միջևՔոչարյան․ ԵՄ և ԵԱՏՄ միջև ընտրությունը՝ դա ընտրություն է անիրականանալի երազանքի և որոշակիության միջև
Հայաստանի իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները․ պատգամավորՀայաստանի իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները․ պատգամավոր