Արմինֆո. Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է դեպի խաղաղություն Բաքվի և Երևանի միջև ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան հուլիսի 15 - ին Բրյուսելում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մեկնաբանելու խնդրանքին:
Նրա խոսքով ՝ վաղ է որևէ հետևություն անել։ "Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է կայուն խաղաղության փեռք բերման։ Այդ պատճառով պետք է եզրակացություններ անել հանդիպման արդյունքների վերաբերյալ", - ասել Է Զախարովան՝ ի պատասխան NEWS.ru-ի հարցին:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հաղորդել է, որ հուլիսի 15-ին Բրյուսելում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ: