Արմինֆո. ԱՄՆ-ում ոգևորված են Հայաստանի և Թուրքիայի միջև վերջին քննարկումներով։ Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ ՀՀՀ տված հարցազրույցում անդրադառնալով հայ-թուրքական կարգավորմանը և սահմանների բացմանը:
Նա հիշեցրել է, որ քննարկումները, բանակցությունները եղել են ինչպես բարձր մակարդակով երկու երկրների ղեկավարների, այնպես էլ հատուկ ներկայացուցիչների մակարդակով, որոնք վկայում են հարաբերությունների կարգավորման մասին: <ԱՄՆ-ը միանշանակ կողմ է հարաբերությունների կարգավորմանը։ Մենք կարծում ենք, որ դա լուրջ օգուտ կբերի Հայաստանին, կայունություն կբերի տարածաշրջանին, երկրների միջև հարաբերություններին", - ասել է նա՝ դրական գնահատելով Հայաստանի աջակցությունը Թուրքիային երկրաշարժի ժամանակ ։
Նշենք, որ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում տեղի են ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների ' ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների մի քանի փուլեր: Հանդիպումներում հատուկ ներկայացուցիչները հաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի և Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչի մասին էլ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում կայացած իրենց առաջին հանդիպման ժամանակ ։
Կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտնել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Ադրբեջանի հետ համակարգմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Կողմերն արդեն պայմանավորվել են հայ-թուրքական սահմանի բացման մասին՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, եւ կարգավորել են ավիահաղորդակցությունը։