Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ընդդիմության քննադատությանը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը չճանաչելու առնչությամբ:
Հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստում "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հիշեցրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիտարկումը, թե ինչու Փաշինյանը չի օգտվել 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորությունից։ "Դա մեր դիվանագիտական իսկանդերն էր", - ասել է Աշոտյանը։
Ի պատասխան՝ վարչապետը հակընդդեմ հարց է ուղղել. "Ինչու՞ նրանք չճանաչեցին անկախությունը 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ։ Թող օգտագործեին իսկանդերը, վերջ տային այս պատմությանը"։
Հարցին, թե ինչու 44-օրյա պատերազմի ընթացքում չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Փաշինյանը պատասխանել է. "Շշատ պարզ պատճառով. Ճանաչման դեպքում պատերազմը հնարավոր չէր լինի կանգնեցնել, նույնիսկ, նոյեմբերի 9-ին"։