Արմինֆո. Հայաստանի նորաձևության ոլորտի խնդիրները բազմաթիվ են, բայց հիմնական մարտահրավերը, այնուամենայնիվ, մասնագետների պակասն է։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի ղեկավար, դիզայներ Վահան Խաչթարյանը՝ հունիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Ընդ որում, նա նշել է, որ խոսքը վերաբերում է ոչ թե դիզայներներին, որոնք կանգնած են ոլորտի "առաջնագծում", այլ հենց հարակից մասնագիտություններին: Այս կապակցությամբ նորաձևության և դիզայնի պալատի ղեկավարը նշել է, որ պրոֆեսիոնալ փիար-մասնագետների, պրոֆեսիոնալ վաճառքի մասնագետների, լրագրողների խիստ անհրաժեշտություն կա, ովքեր պրոֆեսիոնալ կերպով կլուսաբանեն այս հատվածը և այլն:
<Առանց այս ամենի, նորաձևության ոլորտի կայացումը, որպես այդպիսին, անհնար է: Նույնիսկ՝ շատ լավ դիզայներների առկայության դեպքում>, - ասել է Խաչատրյանը:
Հիշեցնելով, որ հուլիսի 1-6 - ը Հայաստանում առաջին անգամ մեկնարկում է Նորաձևության շաբաթը, նա ընդգծել է, թե կարևոր է, որ հայկական միջավայրում միջոցառումն ընկալվի ոչ միայն որպես նորաձևության ցուցադրությունների, ցուցահանդեսների հարթակ, այլ գրավի երիտասարդների ուշադրությունը մասնագիտությունների ընտրության համատեքստում, որոնք այսօր շատ անհրաժեշտ են ոլորտի լիարժեք զարգացման համար:
Հիշեցնենք, Երևանի նորաձևության շաբաթը անցկացվելու է Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում:
Ավելի քան 20 տաղանդավոր հայ դիզայներներ կցուցադրեն իրենց ոճային և ժամանակակից հավաքածուները: Որպես մեր երկրում նման հրաշալի իրադարձության կազմակերպիչ հանդես է եկել
Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատը՝ GIZ-ի, Մեծ Բրիտանիայի կառավարության և մի շարք մասնավոր ընկերությունների («Տարվա սեզոններ», LA BIOSTHETIQUE Paris, Schweppes և ArtLife) ֆինանսական աջակցությամբ: Միջոցառումը չափազանց հագեցած է՝ Fashion Scout Armenia երիտասարդ տաղանդների հեղինակավոր մրցույթից մինչև ոլորտի ճանաչված ներկայացուցիչների ցուցադրությունները, մի շարք այլ գրավիչ իրադարձություններ: Ներկաները հնարավորություն կունենան տեսնել ավելի քան 50 հայկական բրենդերի արտադրանքը մի վայրում, մասնակցել պանելային քննարկումների և ցուցահանդեսների: Նորաձևության և դիզայնի պալատը նպատակ ունի Երևանի նորաձևության շաբաթը դարձնել ամենամյա՝ հնարավորինս զարգացնելով հայկական նորաձևությունը և ճանաչելի դարձնելով այն համաշխարհային հարթակներում։ Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 20 հեղինակավոր միջազգային մամուլի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Vogue Italy, Wear UK, ELLE Italy, Marie Claire Arabia, Lemile Germany, FAULT Magazine, L'Officiel Italy, Fucking Young և շատ ուրիշներ:
ՄԻջոցառման ամբողջական ժամանակացույցին կարելի է ծանոթանալ www.fdc.am կայքում: