Արմինֆո.Եվրոպական առաջնորդները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները, մասնավորապես, հնարավորինս շուտ ազատ արձակել ռազմագերիներին: Այդ մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարությունում՝ նախօրեին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին Քիշնևում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը վերահաստատել են 2022 թվականի հոկտեմբերի 6 - ին Պրահայում ձեռք բերված հավատարմությունը սահմանների ճանաչման վերաբերյալ Ալմա-Աթայի հռչակագրին։ Նրանք վերահաստատել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Նրանք նաև կարևորել են Եվրամիության դիտորդական առաքելությունը՝ ի նպաստ Հայաստանի։ Հանդիպման ավարտին կողմերը կարեւորել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության եւ անվտանգության երաշխիքների մեխանիզմի ներդրումը:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել զերծ մնալ որեւէ թշնամական հռետորաբանությունից եւ ընդգծել է խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերի շարունակման կարեւորությունը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների: