Արմինֆո.Ռուսաստանի Դաշնությունը նախատեսում է իր հյուպատոսությունը բացել Հայաստանի Սյունիքի մարզում, որը սահմանակից է Ադրբեջանին և Իրանին: Alpha News լրատվական պորտալի հաղորդագրության համաձայն, այդ մասին Մոսկվայում կայացած հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ընթացքում պատմել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը:
<Որոշվել է գնալ պարզեցված ճանապարհով, այլ ոչ թե դիվանագիտական ներկայացուցչության ստեղծման գործընթացում անցնել պետական երկարատեւ ընթացակարգեր>, - հայտարարել է Պալտովը, հավելելով, որ Ռուսաստանի կողմից Սյունիքում հյուպատոսության բացումը հավանության է արժանացել հայկական կողմի՝ ՌԴ նախագահի և Հայաստանի վարչապետի երկկողմ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել մայիսի 25 - ին Մոսկվայում:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ որոշվել է Սյունիքի մարզ ուղարկել դիվանագետներ, որոնք պետք է սկսեն աշխատել և "իրենց ներդրումն ունենան ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլև Հայաստանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանի անվտանգության գործում" ։