Արմինֆո.Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության ներսում փոխգործակցության գլխավոր շահառուն։ Այդ մասին մայիսի 25-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։
ՌԴ նախագահի խոսքով ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունն, իսկապես, բավական հաջող է ընթանում: Նիստից առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ համագործակցության գլխավոր շահառուն Հայաստանն է, որտեղ այժմ արձանագրվում է ԵԱՏՄ երկրների շարքում տնտեսական աճի ամենաբարձր տեմպը ՝ ավելի քան 12 տոկոս:
"Անցած տարի, եթե չեմ սխալվում, 12,6 տոկոս, իսկ տարեսկզբից ՝ 12,1 տոկոս", - հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Դա, իհարկե, նման լուրջ թիվ է, շատ լուրջ", - ի պատասխան՝ ասել Է Պուտինը: Նա նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Եվրասիական ինտեգրացիոն միավորման բոլոր անդամների հետ սերտ գործընկերությունը, որը կառուցվում է փոխշահավետության, երկրների շահերը հարգելու և հաշվի առնելու սկզբունքների հիման վրա: