Արմինֆո.Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Արևմուտքին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին միջամտելու փորձերի համար: Նրա ասելով, Արևմուտքն ամեն կերպ փորձում է մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական բանակը։
"Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգությունն ապահովում է ռուսական խաղաղապահ զորակազմը։ Սակայն Արեւմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը եւ վարկաբեկել ռուսական խաղաղարար քաղաքականությունը", - հայտարարել է ՌԴ նախարարը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա կարծիքով, Արեւմուտքը մտադիր է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, այլ ոչ թե "երկարաժամկետ հեռանկարում ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումը":
"Դրա օրինակը Հայաստանում Եվրամիության, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունն է, որում ընդգրկված են զինծառայողներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Կարծում եմ ՝ պետք չէ բացատրել, թե իրականում ինչով են նրանք զբաղվում", - նշել է Շոյգուն։