Արմինֆո. Մոսկվայում դժվարացել են մեկնաբանել Հայաստանից ՀԱՊԿ-ի հեռանալու մասին ՀՀ վարչապետի խոսքերը։
Մայիսի 24-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, թե ՀԱՊԿ-ը հեռացել է կամ հեռանում է Հայաստանից, մասնավորապես ասել է. "Ես տեխնիկապես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչպես է այդ ամենն այնտեղ ներկայացվում, և մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։
Եթե դա խոսքի ֆիգուր է՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին դիրքորոշումը ներկայացնելու համար, ապա, ինձ թվում է, որ, այնուամենայնիվ, պետք է հասկանալ բառերի շահարկման ողջ վտանգը։ Ինչպես կարող է ՀԱՊԿ-ը դուրս գալ Հայաստանից։ Եվս մեկ անգամ՝ մենք այդ մասին խոսել ենք։ Այնքան էլ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը"։
Նշենք, որ մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը դեռևս որոշում չի կայացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Ղրղզստանում կայանալիք համատեղ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ, քանի որ Երևանում տպավորություն է ստեղծվել, որ կազմակերպությունը "հեռանում է Հայաստանից": Նրա խոսքով, եթե Հայաստանը դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ապա դա տեղի կունենա այն բանից հետո, երբ Երևանը արձանագրի, որ ՀԱՊԿ-ը հեռացել է ՀՀ-ից: