Արմինֆո.Ռուսաստանն օգտագործում է առկա բոլոր գործիքները իրավիճակը հանդարտեցնելու համար և "գետնի վրա", և քաղաքական առումով։ Բանակցություններ են ընթանում բոլոր մակարդակներում։ Այդ մասին մայիսի 24-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք ռուսական կողմը դիտարկում է Հայաստանից հեռանալու սցենարը։
Նա նշել է, որ Մոսկվան ներկա պահին "գետնի վրա" իրավիճակը դիտարկում է որպես այն միջնորդական գործառույթները, որոնք երկիրն ունի: "Հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով՝ Ռուսաստանի միջնորդությամբ։ Այդ շփումները շարունակվում են բոլոր մակարդակներում։ Եվ հենց դա է մեր կոնկրետ աշխատանքի առարկան, ընդ որում ՝ մի շարք ուղղություններով և գերատեսչությունների գծով, հաշվի առնելով, որ այնտեղ են գտնվում ռուս խաղաղապահները և այլն", - ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ ինքը նույնը կարող է ասել նաև ՀԱՊԿ-ի մասով։ "Մենք այդ կազմակերպության գործունեությունը դիտարկում ենք որպես արդյունավետ եւ իրեն ամենաբարձր մակարդակով դրսեւորած։ Յուրաքանչյուր երկիր ունի գնահատելու սեփական իրավունքն ու հնարավորությունները։ Մենք դա այդպես ենք գնահատում", - ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։