Արմինֆո.Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու տարբերակը։ Ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ - ը, այդ մասին հաղորդել Է Եվրոպային և Եվրասիային ԱՄՆ կառավարության օգնության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին:
"Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում եւ Եվրասիայի այլ պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը՝ ձգտելով ամրապնդել նրանց էներգետիկ անկախությունը", - նշել է Լոնգին:
Նա հավելել է, որ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԱՄՆ-ը գնահատում է փոքր մոդուլային միջուկային ռեակտորների ստեղծման հնարավորությունը, որոնք կառուցվում են ամերիկյան տեխնոլոգիայի կիրառմամբ եւ որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ էներգետիկ անկախության՝ թե Ռուսաստանից, թե ՉԺՀ-ից: Լոնգին նախագծի այլ մանրամասներ չի հաղորդել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում քննարկվում էր 50-60 ՄՎտ հզորությամբ մի քանի փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման հնարավորությունը: Ընդ որում, դիտարկվում էր, նույնիսկ, երկրի մի քանի շրջաններում դրանց շինարարության հնարավորությունը։ Սակայն, այս ուղղությամբ ամենագլխավոր խնդիրներից մեկը այդ ռեակտորների կառավարման հմտությունների բացակայությունն է հայ ատոմագետծների շրջանում։ Ավելի վաղ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը ԱրմԻնֆո-ին հաղորդել էր, որ սկզբունքային որոշում է կայացվել երկրում նոր բլոկ կառուցելու մասին ՝ օգտագործելով ռուսական ՏՈԻ ռեակտորը՝ 1200 Մվտ հզորությամբ: Սակայն, ինչպես հետագայում նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նման հզորության բլոկի կառուցումը հղի է խնդիրներով, քանի որ Հայաստանի ողջ էներգետիկ համակարգի հզորությունները կազմում են միևնույն 1200 Մվտ: "Մինչև 2023 թվականի սեպտեմբերը մենք պետք է որոշում կայացնենք ռեակտորի տեսակի մասին", - ընդգծել է նախարարը։