Արմինֆո. Մայիսի 25-ին Մինսկում Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենիի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ:
Ինչպես հաղորդում է կազմակերպության մամլո ծառայությունը, նիստին կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստմանը, ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող և այլ փաստաթղթեր:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: