Արմինֆո. Մոսկվան Բաքվին ու Երևանին կոչ է անում ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բռնության սրացման: Այդ մասին մայիսի 17-ին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ իրավիճակը հայ - ադրբեջանական սահմանին կայունացել է՝ մայիսի 11-12-ը հրադադարի ռեժիմի խախտումներից հետո: "Ադրբեջանական և հայկական կողմերին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից։ Ռուսաստանը ելնում է այն բանից, որ բոլոր վիճելի հարցերի լուծումը պետք է տեղի ունենա քաղաքական-դիվանագիտական ոլորտում և դիվանագիտական եղանակներով։ Մտադիր ենք ամեն կերպ նպաստել դրան, այդ թվում՝ մայիսի 19 - ին Մոսկվայում նախատեսվող Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ընթացքում", - ընդգծել է Զախարովան։