Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման հարցը քննարկվել Է Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում: Այդ մասին մայիսի 15 - ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանում ԵՄ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ չի կարող ասել ավելին, քանի որ հանդիպմանը ներկա չի եղել եւ իր հայտարարություններում ելնում է միայն հանդիպման արդյունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հաղորդագրությունից:
Անդրադառնալով նույն հաղորդագրությանը՝ Անդրեա Վիկտորինը նշել է, որ տեքստում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները երաշխավորված են, ինչը մոտ ապագայում ենթադրում է մի շարք լրացուցիչ քայլեր: "Կա ըմբռնում, որ անհրաժեշտ է միջազգային մեխանիզմ, բայց մենք պետք է աշխատենք դրա ձեւավորման եւ կողմերի միջեւ համաձայնեցման ուղղությամբ", - ընդգծել Է դեսպանը:
Նա նաև նշել է, որ ԵՄ որոշ երկրներ ցանկանում են ներգրավվել Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցային գործընթացում: Այս կապակցությամբ դիվանագետը հայտնել է Շառլ Միշելի կողմից նման մտադրության մասին, այն է ՝ նստել ընդլայնված ձևաչափով բանակցությունների սեղանի շուրջ, ինչն էլ նախատեսում է հունիսի 1-ին Քիշնևում՝ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ սպասվող հանդիպումը:
Իր հերթին՝ ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը նշել է, թե Շառլ Միշելը հստակ նշել է, որ բանակցային գործընթացի առանցքում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունն են՝ Ադրբեջանին կոչ անելով դրական օրակարգով ներգրավվել այդ հարցում:
Փոխնախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ավելի վաղ Ադրբեջանը հրաժարվում էր Լեռնային Ղարաբաղի հայերի հարցն, ընդհանրապես, ներառել օրակարգում, հայտարարելով, թե որեւէ լուծում գտնելու անհրաժեշտություն չկա: <Հիմա մենք արդեն խոսում ենք երկխոսության մասին: Հաջորդ փուլը ձևաչափի տարբերակն է, ինչի շուրջ էլ բանակցություններ են ընթանում։ Կարծում եմ, որ այս հարցում դրական դինամիկա կա, բայց բնական է, որ սա ամենաբարդ և խնդրահարույց հարցերից մեկն է, եթե ոչ՝ ամենախնդրահարույցը", - ասել է Հովհաննիսյանը։