Արմինֆո. «Մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են կամ դեֆորմացվում են», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում՝ գնահատական տալով Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ռազմավարական իրավիճակին։
Նրա ասելով, դա նշանակում է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը կանգնած են անվտանգության նոր մարտահրավերների առջև: Այն համակարգը, որը ի սկզբանե պետք է ապահովեր անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում, այսօր չի գործում պատշաճ մակարդակով ՝ իր ողջ արդյունավետությամբ։ Այս համատեքստում Փաշինյանը կարևորել է անվտանգության դեֆորմացված համակարգի խնդրի լուծումը՝ առկա մարտահրավերները կառավարել կարողանալու համար: Հարցն այն է, թե ինչպես և ինչ մեթոդներով է հնարավոր շտկել իրավիճակը։ Անհրաժեշտ է անվտանգության համակարգը համալրել անվտանգության ընդհանուր ճարտարապետության նոր բաղադրիչներով, ինչը մոտեցում է, բայց փաստ չէ, որ դրանով ռազմավարական անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում կապահովվի: Նոր բաղադրիչները կարող են օգնել որոշ ռիսկերի կառավարման գործում, սակայն, իրենց հերթին, կարող են հանգեցնել նոր ռիսկերի ի հայտ գալուն:
Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը կարող են ապահովվել բացառապես համապարփակ խաղաղության հաշվին, որին հասնել միանգամայն հնարավոր է: Բայց դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել և մանրամասնել խաղաղության հասնելու պարամետրերը։ "Ակնհայտ է, որ մենք ունենք խաղաղության հասնելու քաղաքական կամք, հարցն այն է, թե որքանով մեզ կհաջողվի բանակցային գործընթացում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար", - ընդգծել է ՀՀ վարչապետը, հավելելով, որ դրված նպատակին հասնելու համար անհրաժեշտ են բոլոր կողմերի ջանքերը: "Քանի որ մենք մինչ օրս չունենք տևական խաղաղություն, կարող է նշանակել միայն մեկ բան. կողմերից մեկը դրա համար բավարար ջանքեր չի գործադրում", - ընդգծել է ՀՀ վարչապետը: