Արմինֆո. Իրադարձությունները Հայաստանում և Ադրբեջանում, որտեղ, կարծես թե, Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացները մոտենում են ավարտին, ընդ որում, բնավ՝ ոչ հօգուտ Հայաստանի և, առավել ևս, այդ տարածաշրջանի հայ բնակչության, այլ, միանշանակ, հօգուտ Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի։ Նման կարծիք է հայտնել ռուս արևելագետ Եվգենի Սատանովսկին։
Ռուս փորձագետը փաստել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնը խնդրում Բաքվից Հայաստանի նկատմամբ: "Ալիևն, իր հերթին, հայտարարում է, որ Ղարաբաղի բնակչությունը կամ դառնում է Ադրբեջանի քաղաքացի, կամ՝ արտագաղթում .. Մոլորակի բոլոր խաղաղապահները, որքան որ ապրում են այնտեղ, բուռն ծափահարում են, իսկ ՄԱԿ-ում հնչում են հիմար հանդիսավոր ելույթներ։ Ամեն ինչ՝ ինչպես միշտ", - նշել է Սատանովսկին։
Միևնույն ժամանակ, նա փաստել է, որ աղմուկի տակ ամերիկացիներն ու թուրքերը, օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանը մինչեւ ականջները խրվել է Ուկրաինայում հակամարտության մեջ, դուրս են մղում ռուս զինվորականներին Անդրկովկասից և վերահսկողության տակ են վերցնում այնտեղի տրանսպորտային միջանցքները։
"Հատկապես նրանց կուրախացնի ռուս խաղաղապահների գրեթե անխուսափելի դուրսբերումը Ղարաբաղից, եւ նրանք, անկասկած, կփորձեն (ամենայն հավանականությամբ՝ հաջողությամբ) իրենցով անել Գյումրիի ռազմակայանը։ Իրանցիները լարվում են, բայց, հաշվի առնելով Իսրայելի հետ պատերազմի վտանգը և միջամտելու առիթի բացակայությունը (Փաշինյանը նրանց աջակցություն հաստատ չի խնդրի), հակամարտության մեջ չեն մտնի Բաքվի, ուրեմն, միաժամանակ, նաև Անկարայի հետ։ Եվրոպացիներին, այդ թվում ՝ ֆրանսիացիներին և անգլիացիներին, առանձնապես ուշադրություն պետք չէ դարձնել, թեև բրիտանացիներին մենք դեռ Կասպիցում կտեսնենք թուրքերի հետ միասին ։ Սա նրանց վաղեմի նախագիծն է։ Նախանցած դարից "առաջ են մղում", - հավելել է նա։
"Ի դեպ, կտեսնենք (եւ հիմա տեսնում ենք թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանակներում) մենք այնտեղ նաեւ պակիստանցիների, որոնց ռազմական իսթեբլիշմենթն ամերիկացիները իրենցով են արել, չեզոքացնելով Իմրան Խանին, որը փորձում էր պահպանել իրենց, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների հավասարակշռությունը։ Պակիստանը, մինչդեռ, Միջուկային տերություն է, և նրա բանակը հզոր է, և, հաշվի առնելով այնտեղից զինամթերքի և ռազմական տեխնիկայի լայնածավալ տեղափոխումը Ուկրաինա, նրա կողմնորոշումը կասկած չի հարուցում։ Ընդ որում, Իսլամաբադը թեքվել է հօգուտ Վաշինգտոնի և Լոնդոնի ՝ հեռանալով Պեկինի հետ սերտ փոխգործակցության ուղեգծից՝ այն էլ արագ ... Մեծ խաղ՝ բակում: Դաշինքներն ու հակադաշինքներն այնպիսի արագությամբ են ձևավորվում, որ "մյաու " ասելու ժամանակ չունես։ Եվ այդ ամենն այնպես է շրխկալու շատ շուտով... Ինչպես միշտ, խաղաղապահները գործը տանում են դեպի պատերազմ", - եզրափակել է նա։ -