


Արմինֆո. Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի հարցերով բանակցությունների ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների հեռանկարները:
Ինչպես հաղորդում է ԱՀ ԱԳՆ-ը, զրուցակիցներն անդրադարձել են նաև ադրբեջանահայկական կարգավորման այլ բաղադրիչներին: Բայրամովը, ավանդույթի համաձայն, ամեն ինչ հիվանդ գլխից դրել է առողջի վրա և մեղադրել Երևանին եռակողմ հայտարարության (Ադրբեջանի, Հայաստանի և ՌԴ ղեկավարների 2020թ.նոյեմբերի 10-ի) պարտավորությունները չկատարելու մեջ, և սկսել է խոսել ՀՀ ինքնիշխան տարածքում արդեն ինչ-որ 8 ադրբեջանական գյուղերի մասին։ Այնուհետև նա անդրադարձել է ապրիլի 9-ին ոչ միայն Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատած, այլև խաղաղ բնակչի սպանած ադրբեջանցի երկու դիվերսանտների հարցին և ընդգծել նրանց հայրենիք վերադառնալու անհրաժեշտությունը: Սակայն, նա մոռացել է պատմել այն մասին, որ մի քանի հարյուր հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք երրորդ տարին ապօրինի պահվում են Բաքվի բանտերում՝ խախտելով նույն եռակողմ պայմանավորվածությունները։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ



