


Արմինֆո. Հայաստանի սահմաններին իրավիճակի մշտադիտարկում իրականացնող ԵՄ դիտորդական առաքելությունը չի կարողացել արձանագրել ապրիլի 11-ի միջադեպը, քանի որ կրակոցների պահին չի գտնվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ: Այդ մասին ապրիլի 12-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նրա ասելով, հայկական կողմը դեռևս տեղեկություն չունի միջադեպի վերաբերյալ առաքելության զեկույցի բովանդակության մասին, որն ուղարկվել է արտաքին կապերի եվրոպական ծառայություն: Նախարարը նշել է, որ նման միջադեպերի դեպքում անմիջապես տեղեկացվում են միջազգային գործընկերները, այդ թվում ՝ ԵՄ-ը և նրա առանձին անդամները՝ վերջիններիս կողմից ակնկալելով արագ արձագանք: Որպես օրինակ՝ Միրզոյանը նշել է ՀՀ ԱԳՆ երեկվա հայտարարությունը, որում ներկայացվում են ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները։ Այս միջոցառումներն ուղղված են հետագա էսկալացիայի կանխմանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինվորականների ուղղությամբ: Կիրառվել են նաև ականանետեր։ ՊՆ-ի տվյալներով ՝ հայկական կողմից չորս զինվոր է զոհվել, վեցը ՝ վիրավորվել ։



