Արմինֆո. Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։ Այդ մասին հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը:
Հիշեցնենք, որ նախորդ նման հանդիպումը տեղի է ունեցել Իվանյան բնակավայրում՝ մարտի 1-ին: Դրանից հետո Ադրբեջանը փորձեց շահարկել հանդիպման օրակարգը, հայտարարելով, որ այն նվիրված է եղել ԼՂՀ "վերաինտեգրման" հարցերին: