Արմինֆո. Պենտագոնը ճշգրտել է այն երկրների ցանկը, որոնք կմասնակցեն ավելի վաղ հայտարարված "Defender 23"զորավարժությանը։
Մասնակից երկրների սկզբնական ցանկում Հայաստանը նշված էր, սակայն քիչ անց անոնսում կատարվել են ճշգրտումներ, և Հայաստանը հանվել է ցուցակից:
Հիշեցնենք, որ զորավարժությունները կմեկնարկեն ապրիլի 22-ին և կշարունակվեն երկու ամիս՝ ընդգրկելով եվրոպական 10 երկրների տարածքներ: Դրանց կմասնակցեն մոտ ինը հազար ամերիկացի զինվորականներ և 17 հազար զինծառայողներ 24 գործընկեր երկրներից: ԱՄՆ-ից բացի, զորավարժություններին կմասնակցեն Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Կոսովոյի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Նիդերլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի զորքերը:
Զորավարժությունները կոչված են ի ցույց դնելու ԱՄՆ զինված ուժերի մարտունակ զորքեր և տեխնիկա արագ տեղակայելու ունակությունը ՝ դաշնակիցներին հանգստացնելու համար և զսպելու համար՝ նրանց, ովքեր սպառնում են խաղաղությանն ու Եվրոպային: