Արմինֆո.Իրանա-ադրբեջանական հարաբերությունները բարդ են արդեն 30 տարի, և դրանք զարգացել են սինուսոիդով։ Կան բաներ, որոնք Իրանին համակարգայնորեն դուր չեն գալիս։
Այդ մասին հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի ԱԳՆ ՄՄՀՊԻ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը՝ Երեւանում կայացած "Դիվանագիտություն - ալֆա. ներկայի մարտահրավերները եւ ապագայի պատկերը" խորհրդաժողովում՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի նոր էսկալացիայի հավանականության եւ դրանում Իրանի հնարավոր ներգրավման մասին ԱրմԻնֆո-ի հարցին:
«Դա համագործակցություն է Իսրայելի հետ, մասնավորապես, դա դարի պայմանագիր է, դա տնտեսական համագործակցություն է արևմտյան ընկերությունների հետ: Եվ, ընդհանրապես, Իրանն ունի խաղանիշ. դա այն է, որ Կովկասի խնդիրները պետք է լուծվեն հարևան երկրների կողմից՝ գումարած տարածաշրջանի երկրները։ Այստեղ չպետք է լինեն արտաքին խաղացողներ՝ լինի դա Իսրայելը, Նահանգները և այլն, - նշել է Մարկեդոնովը։
Միեւնույն ժամանակ, նա կոչ է արել հիշել երկամյա վաղեմության իրավիճակը, երբ Գորիս-Կապան մայրուղում ադրբեջանցիները հսկիչ անցակետ էին տեղադրել, և իրանական բեռնատարները սկսել էին բախվել խնդիրների: «Պատերազմի մասին այն ժամանակ ամեն օր գրում էի։ Ինձ թվում է՝ տեղի է ունենում ինչ-որ արժեզրկում։ Պետք չէ բղավել՝ <Գայլեր: Գայլեր>. դա վատ է ավարտվում: Իրանը և Ադրբեջանը համակարգային խնդիրներ ունեն, և դրանք առնչվում են, առաջին հերթին, միջազգային ձևաչափերին", - կարծում է ռուս փորձագետը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, շարունակել է նա, կա որոշակի մտավախություն, որ Իրանի աստվածապետական մոդելն ինչ-որ կերպ կներկրվի ԱՀ, որտեղ բնակչության մեծամասնությունը շիա է:
Մարկեդոնովը համոզված է, որ դա կարևոր զսպող գործոն է։ Ընդ որում, նա հավելել է, որ պատերազմի գաղափարը տարածված չէ ադրբեջանական հասարակության շրջանում, հատկապես՝ երկրի հարավային մասում:
"Ես կհամարեի, որ կան խարիսխներ, որոնք կողմերին հետ կպաահեին պատերազմից՝ թեեւ կան դժգոհություններ", - նշել է փորձագետը:
Միևնույն ժամանակ, Մարկեդոնովն ընդգծել է, որ Իրանը ստատուս-քվո, դասական պահպանողական երկիր է: «Նա չի ցանկանում սահմանների փոփոխություն, կարևոր չէ, Արևմուտքի, Ռուսաստանի կամ մեկ ուրիշի կողմից: Նա չի ճանաչել Կոսովոն, չի ճանաչել թե Աբխազիան, թե Հարավային Օսիան, և նոր տարածքները, որոնք Ուկրաինայից մտել են Ռուսաստանի կազմ։ Իրանը չի ճանաչել նաև Ղարաբաղը։ Հույսեր կան, որ այն հայամետ է։ Իրանն իրանամետ է, և ուրիշ չի կարող լինել։ Իրանը բավական թերահավատորեն էր վերաբերվում ԼՂՀ-ին, թեեւ, նրա հետ կային որոշակի, ոչ ֆորմալ հարաբերություններ ՝ առանց անկախության ճանաչման։ Նա նաեւ թերահավատորեն կվերաբերվի, եթե լինի հայկական տարածքների ղարաբաղացում", - նշել է նա։
Ընդ որում, քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում նոր էսկալացիայի հավանականությունը միշտ պահպանվում է։
Անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին՝ փորձագետը համոզմունք է հայտնել, որ համաձայնագրում հայտարարված պարտավորությունները ռուսական կողմը կատարում է։ Նա համաձայնել է, որ, հնարավոր է՝ ոչ մինչև վերջ և ոչ ամբողջությամբ, սակայն դրա համար ունի իր հանգամանքները։ «Չէ որ դա նրա համար չի արվում, որ ինքն իր ոտքին կրակի։ Կա որոշակի առաջնահերթություն։ Դա չի նշանակում, որ Կովկասն անհետացել է Ռուսաստանի շահերի ոլորտից, բայց այժմ Ուկրաինայում մեծ խաղադրույքներ են, ավելի շատ բան է լուծվում, քան՝ Կովկասում", - հավելել է նա։ Ընդ որում, քաղաքագետն ընդգծել է, թե կա մտավախություն, որ եթե բացվի ինչ-որ երկրորդ ճակատ, ապա դա չի բխի ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի շահերից՝ առաջին հերթին: