Արմինֆո.Ադրբեջանցի կեղծ ակտիվիստները փակել են մեր քաղաքացիներին ուղեկցող ռուս խաղաղապահների շարասյան ճանապարհը և հայտարարել, որ արցախցիները կկարողանան վերադառնալ Արցախ միայն այն բանից հետո, երբ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն և համաձայնվեն ինտեգրմանը:
Այդ մասին ՀՀՀ-ին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով ապրիլի 4-ին տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցիները Շուշիի մոտ հարձակվել էին Արցախի քաղաքացիների տեղափոխող ավտոբուսի վրա:
«Այսպիսով, ադրբեջանցիները բացահայտեցին Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի շրջափակման իրական նպատակները՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Ավելին, նրանք դիմել են տարատեսակ սադրանքների՝ վախի մթնոլորտ սերմանելու նպատակով", - նշել է Ներսիսյանը։
Միևնույն ժամանակ, նա համոզված է, որ ՌԽԶ-ը չի կարող կանխել նման սադրանքները տեղերում, և այդ հարցը պետք է լուծվի ավելի բարձր դիվանագիտական կաբինետներում: Նա նաև հավելել է, որ մարդասիրական պարենն Արցախ է առաքվում է ՌԽԶ-ի և ԿԽՄԿ-կողմից: Ներսիսյանի խոսքով, ընդ որում, ԿԽՄԿ-ն շաբաթներ շարունակ բանակցում է, որպեսզի հնարավորություն ունենա գոնե շաբաթը մեկ անգամ մարդասիրական բեռ հասցնել:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ադրբեջանցիները թույլ չէին տվել Արցախ մուտք գործել 27 արցախցիների տեղափոխող երկու ավտոբուսներին, որոնք արդեն երեք ամսից ավելի չեն կարողանում տուն վերադառնալ՝ ադրբեջանական շրջափակման պատճառով: Ավելին, նրանք հարձակվել են ավտոբուսի վրա, որտեղ եղել են նաեւ ծերեր և կանայք։ Ադրբեջանական ահաբեկիչների այս գործողությունների հետևանքով 4 տարեց կանանց վիճակը վատացել է։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ