Արմինֆո. Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում իրադրությունը հղի է լուրջ ապակայունացմամբ։ Այդ մասին հաղորդել են ՀԱՊԿ քարտուղարությունից՝ կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցությունից հետո։
"ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գնահատմամբ՝ լուրջ ապակայունացմամբ հղի է մնում իրավիճակը Հարավային Կովկասում։ Պահպանվում Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերի արդիականությունը", - նշել են քարտուղարությունում։
"Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանվում է որպես բազմամյա հակասությունների հետևանք",- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ կազմակերպության միացյալ շտաբումքարտուղարության ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ մարտի 30-ին Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ, ըստ Հայաստանի ԱԱԾ-ի, հինգ կետերում սահմանից 100-300 մետր ավելի առաջ են տեղակայվել:
Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել է, որ հանրապետության ուժերը վերահսկողության տակ են վերցրել Բերձորի շրջանում Հայաստանի հետ սահմանին գտնվող բարձունքներ ու տարածքներ, դա կապված է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի շահագործման հանձնման հետ:
Մինչդեռ, տեղի բնակիչների հաղորդումների համաձայն, Ադրբեջանի ԶՈՒ-ն օկուպացրել են ՀՀ ավելի քան 4 քառ. կմ տարածք։