Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում անընդունելի իրավիճակ է ստեղծվել. մի քանի հոգի, պայմանավորվելով ռուս խաղաղապահների հետ, ապրանքներ են բերում հանրապետություն։ Եւ, քանի որ սահմանափակումներ կան մուտք գործող մեքենաների քանակի վրա, դրանով դրանք նպաստում են ապրանքների գների բարձրացմանը։ Այդ մասին մարտի 29-ին հայտարարել է "Մենք ենք մեր սարերը" տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ Երեւանի հետ տեսակապի միջոցով "Շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի տնտեսության կորուստների գնահատման մասին" հաշվետվությունը ներկայացնելիս:
Նախկին պետնախարարը պարզաբանել է, որ անցած տարվա դեկտեմբերից Արցախ ամեն օր սահմանափակ թվով մեքենաներ են թողնում: Չնայած այն հանգամանքին, որ այսօրվա դրությամբ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել բաց թողնվող մեքենաների սահմանաչափի ավելացման շուրջ, սակայն սահմանափակումը, այնուամենայնիվ, գործում է։ Արդյունքում՝ մի քանի հոգի մեծ փողեր են վաստակում, նրանց համար աշխատում է ևս մի քանի հարյուր մարդ, ովքեր աշխատավարձ են ստանում, և ևս մի քանի հազար մարդ գնում է այդ ապրանքները: Սակայն, քանի որ առաջնային նշանակություն ունեցող ապրանքների հաշվին ներմուծվում է "ձմերուկ, պոմելո կամ անանաս", որով կարելի է ավելի շատ վաստակել, շատերը զրկված են, նույնիսկ, դեկտեմբերին ներդրված կտրոններով մթերք ձեռք բերելու հնարավորությունից։ Բացի այդ, քանի որ երկարաձգվել են կտրոնների վավերականության ժամկետները, առաջանում է իրավիճակ, երբ սահմանաչափը սպառած անձը չի կարող ժամանակին ստանալ նոր կտրոնը, նշել է նա։
«Թափանցիկության և արդարության մեխանիզմների ստեղծման աշխատանքները, որոնք պետք է ստեղծվեին, կասեցվել են։ Նրանք, ովքեր իշխանությունում կապեր ունեն, վաստակում են՝ օգտվելով իրավիճակից, դա անթույլատրելի է։ Դա ավելի մեծ վնաս է հասցնում, քան տնտեսության հետ կապված իրավիճակը", - եզրափակել է Ռուբեն Վարդանյանը։