Արմինֆո. Իրավիճակը Հարավային Կովկասում լինելու է Ռուսաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Աբդոլահիանի՝ Մոսկվայում կայանալիք բանակցությունների օրակարգում:
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, մարտի 29-ին Մոսկվայում տեղի կունենան երկու նախարարների բանակցությունները։ "Նախատեսվում է միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի քննարկում։ Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին: Քննարկվելու է նաեւ Սիրիայում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակը։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները "կստուգեն ժամացույցները" նաեւ տարածաշրջանային այլ արդիական սյուժեների շուրջ, ներառյալ՝ կասպիական հիմնախնդիրը, իրադրությունն Աֆղանստանում, Անդրկովկասում, Պարսից ծոցի գոտում, Եմենում, ինչպես նաեւ՝ մերձավորարեւելյան կարգավորումը: Նախատեսվում է քննարկել Մերձավոր Արևելքում իրադրության առողջացման հեռանկարները՝ մեր բարեկամ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների հռչակված վերականգնման լույսի ներքո", - հավելել են ՌԴ ԱԳՆ-ում: