Արմինֆո. Կանադայի խորհրդարանի հերթական նիստում երկրի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին անդրադարձել է Արցախի շրջափակմանը: Այդ մասին հաղորդում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը։
Նիստի ընթացքում ելույթ է ունեցել Լիբերալ կուսակցության անդամ Ժան Իփը, ով հայտարարել է, որ իր ընտրատարածքում բնակվող հայ համայնքի քաղաքացիները խորապես մտահոգված են Արցախի հակամարտության շուրջ իրավիճակի սրմամբ: Նա հիշեցրել է, որ Արցախի շրջափակումը շարունակվում է արդեն ավելի քան հարյուր օր, նկատվում է հումանիտար ճգնաժամի խորացում, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մտավախություն ունի, որ առաջիկայում իրավիճակը կարող է կրկին սրվել: Նա հարցրել է, թե արդյոք Կանադայի արտգործնախարարը կարող է հստակեցնել, թե երկրի կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկել այդ հարցի առնչությամբ:
Հանդիպմանը ներկա Մելանի Ժոլին հաղորդել է, որ Կանադան շարունակելու է կոչ անել Ադրբեջանի իշխանություններին բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը և ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է կանխել արտակարգ հումանիտար իրավիճակի հետագա սրումը: Միևնույն ժամանակ, նախարարը հայտարարել է, որ Կանադան իր աջակցությունն է հայտնում Հայաստանի սահմաններին Եվրամիության դիտորդական առաքելությանը: