Արմինֆո."Ֆրանսիան, անկասկած, հայերի պաշտպանությանն առավել հանձնառու երկիր է։ Երկու երկրների հետ մեր շփումները մշտական են՝ խաղաղության համաձայնագին հասնելու համար", - Ֆրանսիայի օրենսդիր մարմնում հայտարարել է երկի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։
Ի պատասխան Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Սառա Տանզիլիի ան հարցին, թե երբ Փարիզը հետևություններ կանի ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումից, պատժամիջոցներ կիրառելով Արցախի շրջափակման համար մեղավորների նկատմամբ և վերջ դնելով Ուրսուլա ֆոն դեր Լյայենի կնքած գազային համաձայնագրերին, որոնք սնուցում են Պուտինի և Ալիևի միջև դավադրությունը, Կոլոննան ընդգծել է մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դիվերսիայի թափանցիկ հետաքննության անհրաժեշտությունը։ Նա հավելել է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն արդեն պահանջել է, որ նման հետաքննություն անցկացվի, իսկ դրա արդյունքները հրապարակվեն։
Միաժամանակ, նա ընդգծել է Բերձորի (Լաչինի) միջանցքի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի բնակչության մատակարարման վերականգնման եւ վնասված ենթակառուցվածքներին հասանելիության ապահովման վերաբերյալ միջազգային դատարանի որոշման պարտադիր կատարման անհրաժեշտությունը:
Նա նաև նշել է, որ Արևմուտքը չափազանց ուշադիր է վերաբերվում Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները շրջանցելու ռիսկերին։ "Ֆրանսիան, անկասկած, հայերի պաշտպանությանն առավել հանձնառու երկիր է։ Երկու երկրների հետ մեր շփումները մշտական են խաղաղության համաձայնագրին հասնելու համար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կարողանա շարունակել ապրել այնտեղ ՝ հարգելով իր պատմությունը, իր մշակույթն ու արժանապատվությունը", - ամփոփել է Կատրին Կոլոննան