

Արմինֆո.Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսադրող է համարել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպման մասին հաղորդագրությունը:
"Այսօր Խոջալուից (Իվանյան - խմբ.) հուսադրող լուր՝ Բաքվի ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի միջև շփումների մասին։ Լավ է, որ քննարկումները, կարծես թե, կենտրոնանում են ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ ավելի լայն խնդիրների վրա", - գրել է նա Twitter-ում:
Ուշագրավ է, որ Կլաարն իր արտահայտություններում օգտագործում է բացառապես ադրբեջանական նարատիվներ։ Ավելին, ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները գրում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների նոր հանդիպումների հնարավորության մասին, այդ թվում՝ Բաքվում։
Նշենք, որ կողմերի երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել այսօր ռուսական կողմի միջնորդությամբ՝ Իվանյանի մոտ:



