Արմինֆո.Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայտնել է պաշտոնից հեռանալու մասին, սակայն հայտարարել է, որ շարունակելու է մնալ Արցախում։ Նա պաշտոնավարել է 112 օր՝ քիչ բան չհասցնելով անել այդ ժամկետում։ Բայց ինչու՞ նա ստիպված եղավ հեռանալ:
Նրա համար, ով Արցախում իրավիճակի լուսաբանմանը հետևում է համաշխարհային ԶԼՄ-ներում, ակնհայտ է, որ վերջին ամիսների ընթացքում արևմտյան պարբերականներում հրապարակումների ալիք էր սկսվել, որոնց նպատակն էր վարկաբեկել պետնախարարին, նրա համար ստեղծելով "Պուտինի ձեռքի տակ գտնվողի" իմիջ՝ օգտվելով Ուկրաինայի պատերազմից։
Մինչ լրատվական պարբերականները, ներառյալ առաջատար գործակալությունները, գրեթե ամեն օր լուսաբանում էին Բաքվի կազմակերպած շրջափակմանն ու սովին առնչվող իրավիճակը, որոնք սպառնում են Լեռնային Ղարաբաղում 120 հազար հայերի կյանքին, ԵՄ-ում և ԱՄՆ-ում տարբեր ձևաչափերի վերլուծական և "վերլուծական" պարբերականներն առաջ էին քաշում հակառակ օրակարգ։
Եթե կողք կողքի դնենք այնպիսի խոշոր պարբերականների հունվարյան հրապարակումները, ինչպիսիք են Forbes-ը, The Washington Times-ը , Politico-ն , The Hill-ը,Townhall-ը , ապա ակնհայտորեն նկատելի է հստակ "թեմաների ժողովածու", որը նպատակաուղղված է ինչպես Վարդանյանի հրաժարականին, այնպես էլ Արցախում շրջափակման ու սովի առկայության "հերքմանը"։
Ինչ-որ մեկը դա կարող է համարել ալիեւյան ռեժիմի կողմից հրապարակումների դիմաց վճարման արդյունք, բայց դա շատ մակերեսային կարծիք է։ Ադրբեջանական քարոզչությունը շատ ավելի կոպիտ ու պրիմիտիվ է աշխատում։ Այն պարբերականները, որոնցում հայտնվել են հակավարդանյանական հրապարակումները, չեն պատկանում մեկ շրջանակի՝ հանրապետականներին կամ դեմոկրատներին, դրանք "փաթեթային" վճարումներ չեն, որոնք ադրբեջանական ԱԳՆ-ն օգտագործում է՝ իրենց նախագահի կամ արտգործնախարարի հայտարարություններն առաջ մղելու համար։
Երկրորդ կարևոր պահը. մի շարք պարբերականներ հղում են կատարում ուկրաինական ԶԼՄ-ների հրապարակումներին և ակնհայտ հակահայկական ուղղվածության ուկրաինացի պատգամավորների ակցիաներին, որոնք սկսվել են Արևմուտքում հրապարակումների հետ գրեթե միաժամանակ։ Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերել Արցախում տիրող իրավիճակի նկատմամբ։ Ուկրաինական թերթերի և քաղաքական գործիչների հանկարծակի այդքան խորասուզումը թեմայի մեջ, այն էլ՝ ռազմական գործողությունների ընթացքում, չի կարող բացատրվել ոչ մի բանով, բացի՝ արտաքին ազդեցությունից։ Հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող ամեն ինչի նկատմամբ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի վերահսկողությունը, ինչպես նաև ԵՄ-ում, ԱՄՆ-ում և Ուկրաինայում համանման բովանդակությամբ հրապարակումների համակարգված հոսքը, խոսքն աննախադեպ ակցիայի մասին է, որն, ամենայն հավանականությամբ, ձեռնարկվել է Արևմուտքում՝ ամենաբարձր մակարդակով։ Ի դեպ, ոչ պակաս կարևոր է նշել, որ համանման բովանդակությամբ հրապարակումներ են հայտնվել նաև Մերձբալթիկայում։
Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանին այս հարցում օգտագործել են որպես քողարկում, քանի որ հարվածի թիրախը հենց Ռուսաստանն էր։